Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին, ընդհակառակը, այն պարտվող կլինի՝ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Մենք շարունակելու ենք բացատրել, որ նման ռազմական սրացումը և լարվածության աճը կհանգեցնեն մեր տարածաշրջանում ավելի մեծ անորոշության։ Քանի դեռ դիվանագիտության դուռը բաց է, հույս կա։ Մենք կպահպանենք և կամրապնդենք այդ հույսը»,- ընդգծել է Էրդողանը։               
 

Ֆանտաստիկա, որ դարձել է իրականություն

Ֆանտաստիկա, որ դարձել է իրականություն
18.02.2026 | 14:02

Կա՞ մարդ, որ մտածում է, թե Թուրքիան այնքան հզոր է, որ նրանից սարսափում է Գերմանիայի դաշնության նախագահը կամ ԱՄՆ փոխնախագահը։ Հիշում եք՝ անցյալ տարի, երբ Գերմանիայի նախագահը այցելել էր Ադրբեջան և Արցախի ու պատմական Հայաստանի առնչության մասին էր խոսել, չէր հասցրել հետ վերադառնալ Գերմանիա, ինքնաթիռի միջից պաշտոնական հաղորդագրություն էր ուղարկել Ալիևին՝ ներողություն խնդրելով թյուրիմացության համար։ Ռադիոյով այդ լուրը լսելիս՝ Գերմանիայի նախագահի հանդեպ և՛ զայրույթ առաջացավ, և՛, միևնույն ժամանակ, խղճահարություն։ Ակամայից մտածում ես, թե ինչ ողորմելի վիճակի է հասել Գերմանիան, որ նախագահն իրեն թույլ է տալիս ստորանալ Ալիևի առջև՝ ստելով, թե այդպիսի միտք չի հայտնել։ Պետք է շատ միամիտ լինել չհասկանալու համար, որ նման հապճեպությամբ ներողություն են խնդրում չկատարած մեղքի համար միայն վախի առկայության դեպքում։ Նույնը տեղի ունեցավ Վենսի պարագայում, երբ ինքնաթիռը դեռ չէր հասցրել վայրէջք կատարել Բաքվում, և դարձյալ, կարծես, կենդանական վախի ներգործության տակ, նա Հայոց ցեղասպանության մասին գրությունը ջնջեց։ Այն, որ այդ ուժը, որից դողում են խոշոր պետությունների ղեկավարները, անգամ տեսականորեն, չի կարող լինել Թուրքիան, պարզ է։ Հետևաբար, պարզ է նաև, որ այդ բեմը, որի վրա տեղի են ունենում գործողությունները, ղեկավարվում է, այսպես կոչված, «հետնաբեմից»։ Ոմանք այդ համաշխարհային իշխանությունը անվանում են «խորքային պետություն», ոմանք պայմանականորեն կոչում են «գլոբալիստներ», ավելի խորը գնացողներն ասում են «Կաբալայի պլան», քաղաքական առումով զուգահեռում են «սիոնիզմին», կապում են «մասոնականության» հետ և այլն։ Հիշեցի «Ֆանտոմաս» ֆիլմը (1964թ). «Այստեղ՝ Ֆանտոմաս, այնտեղ՝ Ֆանտոմաս, ամենուր՝ Ֆանտոմաս»,- ասում է կոմիսար Ժուֆը՝ Լուի դե ֆյունեսի կատարմամբ։ Իսկ1967-ին նկարահանված «Ֆանտոմասն ընդդեմ Շոթլանդ յարդի» ֆիլմը սկսվում է մի դրվագով, որն ինձ համար նոր բացահայտում էր՝ ներկայիս համաշխարհային իշխանության բնույթը հասկանալու համար։ Հասկանալու համար, թե ինչպես է հնարավոր առանց դուռը թակելու մտնել սենյակ, որտեղ Մակրոնն է, և նկարահանել, թե ինչպես են արևմտյան երկրների ղեկավարները թաքցնում թմրանյութը անձեռոցիկի տակ։ Պարզ է, չէ՞, որ թմրամոլության այդ ռեկլամը, որի բովանդակությունն այն է, որ կարելի է թմրանյութ օգտագործել և, այդուհանդերձ, կյանքում հասնել մեծ հաջողությունների, երկու դեպքում էլ, առաջին, երբ պայմանավորված են ներս մտնում սենյակ, և մյուս դեպքում, երբ առանց դուռը թակելու են ներս մտնում ու նկարահանում այդ պահը, նշանակում է, որ երկրների ղեկավարները կամակատարներ են իրենցից բարձր ղեկավարության ձեռքին։

Վերադառնալով հայկական իրականություն՝ զարմանում եմ, որ դեռ կան մարդիկ, որոնք հույսը դնում են այս կամ այն երկրի ղեկավարի վրա։ Իսկ «Ֆանտոմասը», որը շատ վաղուց չի ցուցադրվում, արժի նորից դիտել և կատակերգության ու դետեկտիվի շղարշի ներքո հասկանալ ֆիլմի բուն բովանդակությունը, որն ա՛յն համաշխարհային իշխանության մասին է, որը հիմա արդեն, ֆիլմի նկարահանումից գրեթե 60 տարի անց, ֆանտաստիկայից դարձել է իրականություն։ Իսկ թե՝ ինչպես, ինչ եղանակներով և գործիքակազմով, լավ պատկերված է ձևով հնացած, բայց բովանդակությամբ ավելի արդիական դարձած ֆիլմում։

Կարինե Հակոբյան

Դիտվել է՝ 447

Մեկնաբանություններ